Հանդիպում Արմինե Գրիգորյանի հետ

March 08, 2018 | 19:00
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Երևան
Արմինե Գրիգորյանին, Արամ Խաչատրյան տրիո

«Կանանց երաժշտական միամսյակի» բացման համերգ



Music of Armenia-ն սիրով տեղեկացնում է «Կանանց երաժշտական միամսյակի» մասին, որն իրենից ներկայացնում է հայ կին-երաժիշտներին և նրանց արվեստին նվիրված մեկ ամիս տևողությամբ ամենամյա ծրագիր:

«Կանանց երաժշտական միամսյակը» մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով իրենց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերունդը: «Կանանց երաժշտական միամսյակը» այսուհետ կդառնա ավանդական միջոցառում և հնարավորություն կտա մեր սիրելիների և մտերիմների հետ տոնել այն։

Ծրագիր`
Հանդիպում երաժշտի հետ

Միացեք մեզ տոնելու մարտի 8-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Արմինե Գրիգորյանին նվիրված համերգային ծրագրի շրջանակներում։ Միջոցառումը պաշտոնապես կմեկնարկի «Կանանց երաժշտական միամսյակը»։

Երեկոն կսկսվի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի էքսկուրսիայով, այնուհետև կշարունակվի համերգային ծրագրով նվիրված Արմինե Գրիգորյանին, Խաչատրյան տրիոյի դաշնակարուհուն և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենին։

Միջոցառման ժամանակ Արմինե Գրիգորյանի հետ կզրուցենք իր գործնական և ստեղծագործական ճանապարհի մասին ինչպես նաև կվայելենք համերգային ելույթներ իր և իր հյուրերի կատարմամբ։ Միջոցառումը կավարտվի գինու հյուրասիրությամբ, որի ընթացքում ունկնդիրը հնարավորություն կունենա Արմինե Գրիգորյանի հետ զրուցել անձամբ։

Մուտքն ազատ է։

Առաջարկում ենք 1000 դրամ նվիրատվություն Արամ Խաչատրյան տուն-թանգարանին։
Գրանցվել այստեղ

.....
«Կանանց երաժշտական միամսյակ»-ը իրականացվում է Վաչե և Թամար Մանուկյանների և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ։