Հայ ազգային երգը` 21 հատորներում

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Ազգային երգարան գրպանի» ժողովածուի շնորհանդեսը: 21 գրքույկի մեջ ներառված է ավելի քան 659 ազգային երգ: Հատորներից մեկում հանրագիտակ է` հայ երգի մասին բազմաթիվ տեղեկություններով, մնացած 20 հատորներում ներառված է ազգային երգը՝ տաբեր դրսևորումներով` ժողովրդական, աշուղական, հոգևոր, օրորներ, կոմոզիտորական… Հրատարակությունը նախաձեռնել է Սամվել Հարոյանը՝ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: