100 Լապտերիկներ

Փետրվարի 24-ին, Նարեկացի Արվեստի Միությունում մեկնարկեց «100 ԼԱՊՏԵՐԻԿՆԵՐ» խորհրդանշական խորագիրը կրող նախագիծը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Երեկույթի ընթացքում 19 շնորհաշատ հայ մանուկներ՝ առաջին լապտերիկները, իրենց հրաշալի կատարումները նվիրեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին:

Փոքրիկ, բայց շատ տաղանդավոր և նույնիսկ արդեն միջազգային բեմեր ելած ջութակահարները, քանոնահարները, դաշնակահարները, ուդահարներն ու դուդուկահարները, շվիահարն ու մանուկ երգիչը իրենց կատարումներով ցնցեցին Նարեկացի Արվեստի Միության լեցուն դահլիճը: