Ճգնավորյանը կարողացավ հուզել հանդիսատեսին

Լորիս Ճգնավորյան

Իրանում ամենահեղինակավոր «Ֆաջր» միջազգային երաժշտական 31- րդ փառատոնի ընթացքում մաեստրո Լորիս Ճգնավորյանը կարողացավ հուզել հանդիսատեսին, գրում է «Tehran Times»- ը։ Ճգնավորյանը Իրանի ազգային նվագախմբի հետ ներկայացրել է իր Արարատ շարանվագը։ Այն պատմում է Նոյյան տապանի եւ նրա՝ Արարատ լեռան գագաթին կանգ առնելու մասին:

«Դեռ մանկությունից ինձ միշտ դուր է եկել մարգարե Նոյի պատմությունը։ Այդ պատճառով էր, երբ մեծացա՝ Նոյի մասին շարանվագ ստեղծեցի»,- ասուլիսի ժամանակ ասել է մաեստրոն։

«Tehran Times»- ը փաստում է, որ դիրիժորը նվագախմբի հետ վերապրում է երաժշտության ամեն մի կտորը եւ դրանով իսկ հաջողում ուրախություն եւ հուզմունք  պարգեւել հանդիսատեսին։

Մաեստրո Լորիս Ճգնավորյանը 1989 թվանանից գործունեություն է ծավալել նաեւ Հայաստանում, մինչեւ 2000 թվականը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։