Տարվա հոբելյար Անժելա Աթաբեկյան

March 22, 2018 | 16:00
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Անժելա Աթաբեկյան

Music of Armenia-ն սիրով տեղեկացնում է «Կանանց երաժշտական միամսյակի» մասին, որն իրենից ներկայացնում է հայ կին-երաժիշտներին և նրանց արվեստին նվիրված մեկ ամիս տևողությամբ ամենամյա ծրագիր:

«Կանանց երաժշտական միամսյակը» մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով իրենց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերունդը: «Կանանց երաժշտական միամսյակը» այսուհետ կդառնա ավանդական միջոցառում և հնարավորություն կտա մեր սիրելիների և մտերիմների հետ տոնել այն։

Ծրագիր`
Այս տարվա «Կանանց երաժշտական միամսյակի» հոբելյարը Անժելա Աթաբեկյանն է, ով տոնում է իր 80 ամյակը։ Անժելա Աթաբեկյանը ճանաչված է իր հեղափոխական մոտեցմամբ, որի շնորհիվ նաև կին երաժիշտները կարող են նվագել քանոն։

Մինչ այսօր Անժելա Աթաբեկյանը ակտիվ գործունեություն է ծավալում հանդիսանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաի դասախոս։ Միջոցառման ժամանակ Անժելա Աթաբեկյանի հետ կզրուցենք իր գործնական և ստեղծագործական ճանապարհի մասին ինչպես նաև կվայելենք համերգային ելույթներ իր հյուրերի կատարմամբ։

Միացեք մեզ տոնելու այս տաղանդավոր երաժշտի տարեդարձը։

Մուտքն ազատ է։

Գրանցվել այստեղ

.....
«Կանանց երաժշտական միամսյակ»-ը իրականացվում է Վաչե և Թամար Մանուկյանների և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ։