Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Ամանորյա հաճույքներից մեկը շնորհակալություն հայտնելու հնարավորությունն է նրանց, ում աջակցությունը բարձ ենք գնահատում: 2016-ը մեծ տարի էր Music of Armenia-ի համար, և մենք հպարտ ենք մեր արդյունքների համար:

Այս տարի մենք մեկնարկեցինք Music of Armenia-ի երկրորդ փառատոնը` Սայաթ-Նովա ամենամյա փառատոնը, որը նպաստում է Սայաթ-Նովայի երաժշտության և, առհասարակ, աշուղական մշակույթի առաջխաղացմանը, և, բնական էր, որ Music of Armenia-ն պիտի մեկնարկեր հայ հոգևոր երաժշտությանը նվիրված փառատոնը: Այսպիսով, 2016-ի սեպտեմբերին ծնվեց Շարական փառատոնը: 2016-ին մենք երկորդ անգամ անցկացրեցինք Երևանի դուդուկի փառատոնը`միջազգային շունչ հաղորդելով նրան:

Ձեր շնորհիվ մենք կմտնենք նոր տարի ուժով ու խանդավառությամբ լի` ունենալով նոր նպատակներ ու ձեռքբերումներ, որոնք հերթական անգամ կներկյացնեն Music of Armenia-ի ստեղծագործական տեսլականը:

Music of Armenia-ի ամբողջ կազմը շնորհավորում է ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: