«Շարական» փառատոնը՝ սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթևի վանական համալիրում

«Շարական» փառատոն

Music of Armenia-ն ուրախ է հայտարարել «Շարական» փառատոնի բացումը, որը, առաջին անգամ տեղի կունենա սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթևի վանական համալիրում:

Տոնելով այս յուրահատուկ արվեստի գեղեցկությունը՝ «Շարական» փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը: Մի քանի օրերի ընթացքում «Շարական» փառատոնը իր շուրջը կﬕավորի բոլոր մակարդակների և փորձառության երաժիշտների՝ ի նվիրուﬓ այս բացառիկ արժեքավոր ժանրին:

«Շարական» փառատոնը աﬔնամյա փառատոն է, որը շարունակաբար զարգացնելու է հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես: Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է ﬕ հարթակ այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար:

Փառատոնի ծրագիրն ու մասնակիցները.

• 14 Սեպտեմբեր 2016
16:00 - Հայաստանի պետական կաﬔրային երգչախումբ, Գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյան
18:00 - Վարպետության դաս Ռոբերտ Մլքեյանի մասնակցությամբ

• 15 Սեպտեմբեր 2016
17:00 - Երևանի պետական կաﬔրային երգչախումբ, Գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան

• 16 Սեպտեմբեր 2016
17:00 - Տաթևի վանական երգչախումբ

Մուտքն ազատ է:
Գնեք «ՏաԹևեր» ճոպանուղո տոմսերը առցանց:

Փառատոնի գլխավոր գործնկերն է «Տաթևի վերածնունդ» հիﬓադրամը: