Ռոբերտ Ամիրխանյանը 75 տարեկան է

Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան հաերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 75-ամյակին: Մաեստրոյին շնորհավորելու Էին եկել նրա սաները, արվեստի երկրպագուները, ինչպես նաև ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Համերգի ընթացքում տեղի ունեցավ կոմպոզիտորի հեղինակած «Պոետի կյանքը» ստեղծագործության պրեմիերան, որը նվիրված է Եղեռնի 100-ամյա տարելիցին: