«Փարոս» երգչախումբը նշում է հիմնադրման 20-ամյակը

Շուտով պատրաստ կլինի նաև «Փարոս»-ի առաջին տեսահոլովակը: Իր տեսակի մեջ եզակի համարվող «Փարոս» երգչախումբը նշում է հիմնադրման 20-ամյակը: Նշում են իրենց հարազատ դարձած բեմին ու հիշում են, թե ինչպես էին 20 տարի առաջամաչում բեմ բարձրանալ, իսկ այսօր արդեն բազմաթիվ միջազգային փառատոների դափնեկիր են: Նարինեն հիշում է, թե ինչպես 1993-ին Կարմիր Խաչի ընկերության «Գրացիա» հետվնասվածքային կենտրոնում իրենց առաջարկեցին երգել:

Սկզբում իրենք այդ առաջարկը լուրջ չընդունեցին: Մեկ տարի անց, երբ արդեն սերտել էին մի քանի դասական ստեղծագործություն ու բարձրացան Կամերային երաժշտության տան բեմ` հասկացան, որ սա իրենց առաքելությունն է` աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց, չհուսահատվել ու միանալ «Փարոս»-ին: «Վիվասել- ՄՏՍ»-ն արդեն մի քանի տարի է հովանավորում է «Փարոս» երգչախումբը: Միասին նրանք պատրաստվում են գրավել նոր բարձունքներ` շուտով պատրաստ կլինի նաև «Փարոս»-ի առաջին տեսահոլովակը:

Հեղինակ` Էմմա Հոռոփյան