«Նոր ալիք 2016»-ում Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը

Միքայել Գրիգորյան

«Նոր ալիք 2016» մանկական երաժշտական մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը՝ Միշան, ով հանդիսատեսին հայտնի է  «Փոքրիկ ղարաբաղցի» երգով: Այս մասին տեղեկանում ենք «Արցախի ձայներ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլը կայացել է ապրիլի 18-ին, որի ընթացքում ընտրվել են այն մասնակիցները, ովքեր պետք է ներկայացնեն իրենց երկիրը  «Նոր ալիք 2016»-ի եզրափակիչ փուլում: Այն կայանալու է Ղրիմի «Արտեկ» կենտրոնում օգոստոսի 11-13-ը:

Եզրափակիչ փուլում հանդես են գալու նաև Ռուսաստանից, Աբխազիայից, Բելառուսից, Վրաստանից, Ղրղզստանից, Կորեայից, Լատվիայից, Մալթայից, Ուկրաինայից, Ղազախստանից 16 ներկայացուցիչ:

Աղբյուրը՝ Armradio.am