«Music of Armenia»-ի կրթաթոշակային ծրագիր 2021

«Music of Armenia»-ն ուրախ է հայտարարել «Կանանց երաժշտական միամսյակ»-ի կրթաթոշակի դրամաշնորհի դիմում հայտերի ընդունելության մասին։ Կրթաթոշակը կտրվի երկու տաղանդավոր աղջիկների։
Այս տարի կթաթոշակը կտրվի լուսահոգի Սիմոն Մովսիսյանի անունից, նրա վառ հիշատակի համար։ Պարոն Մովսիսյանը («Կանանց երաժշտական միամսյակ»-ի հիմնադրի՝ Հասմիկ Մովսիսյանի, հայրը) աղջիկների ուսման մեծ ջատագովներից էր և հավատում էր, որ աղջիկները պետք է ձգտեն կատարելության ու հաջողությունների։
Անվանական երկու կրթաթոշակները կտրվեն երկու ուսանողուհիների, քանի որ Պարոն Մովսիսյանն իր երկու դուստրերի համար ոչինչ չի խնայել, նրանց համար ստեղծելով կրթություն ստանալու և կյանքում հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։
…..
Ընդհանուր դրույթները և պայմանները՝
Դրամաշնորհի մրցույթին կարող են մասկանցել Հայաստանում բնակվող աղջիկները, ովքեր 2021 թվականի մարտի 8-ի դրությամբ կլինեն 10 - 17 տարեկան։
Անվանակարգեր՝
Դասական երաժշտություն՝ գործիք կամ ձայն
Ժողովրդական երաժշտություն՝ գործիք կամ ձայն
Պետք է ցուցաբերել բացառիկ ներուժ, աշխատանքային էթիկա և բնածին երաժշտական տաղանդ: Լսումները կկատարվեն տեսաձայնագրության միջոցով:
Մասնակիցներից պահանջվում է ուղարկել `
1. Իրենց ընտրությամբ, իրենց ռեպերտուարից կամ երգացանկից երկու կատարում կենդանի և չմոնտաժված տեսանյութ ֆորմատով – որպես հղումով (YouTube)։ Կատարումը կարող է ուղեկցվել դաշնամուրով։ Ձայնագրությունների ընդհանուր տեւողությունը պետք է լինի 3-6 րոպե։ Ձայնագրությունների հղումները պետք է ուղարկել info@musicofarmenia.com էլ. հասցեին։ Նամակագրության վերնագրում պարզորեն պետք է նշվի մասնակցի անունը, ազգանունը և տարիքը։
2. Մեկ պարբերությամբ ներկայացրե՛ք Ձեզ, Ձեր երաժշտական ձգտումները և երաժշտական կրթությունը։
3. Ծննդյան վկայականի սկան կամ պարզ նկարներ։
Տեսանյութերը, պահանջված տեղեկատվությունը և այլ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 31-ն է։ Վերջնաժամկետից հետո որևէ հայտ չի ընդունվի։
Հայտերի արդյունքները կհայտարարվեն 2021 թվականի ապրիլի 7-ին: