«Music of Armenia»-ի կրթաթոշակային ծրագիր 2020

«Music of Armenia»-ն ուրախ է հայտարարել «Կանանց երաժշտական միամսյակ»-ի կրթաթոշակի դրամաշնորհի դիմում հայտերի ընդունելության մասին։ Կրթաթոշակը կտրվի մեկ տաղանդավոր աղջկա։ Կրթաթոշակի դրամաշնորհը ֆինանսավորվում է «Secret Star Studio»-ի հիմնադիր, Գերմանաբնակ, 12 ամյա հայուհի Լինա Սամվելյանի կողմից։
Ընդհանուր դրույթները և պայմանները՝
Դրամաշնորհի մրցույթին կարող են մասկանցել Հայաստանում բնակվող աղջիկները, ովքեր 2020 թվականի մարտի 8-ի դրությամբ կլինեն մինչ 12 տարեկան։
Անվանակարգեր՝
Դասական երաժշտություն՝ գործիք կամ ձայն
Ժողովրդական երաժշտություն՝ գործիք կամ ձայն
Պետք է ցուցաբերել բացառիկ ներուժ, աշխատանքային էթիկա և բնածին երաժշտական տաղանդ:
Լսումները կկատարվեն տեսաձայնագրության միջոցով:
Մասնակիցներից պահանջվում է ուղարկել `
1. Իրենց ընտրությամբ, իրենց ռեպերտուարից կամ երգացանկից երկու կատարում կենդանի և չմոնտաժված տեսանյութ ֆորմատով – որպես ֆայլ կամ բաց հղումով (YouTube)։ Կատարումը կարող է ուղեկցվել դաշնամուրով։ Ձայնագրությունների ընդհանուր տեւողությունը պետք է լինի 3-6 րոպե։ Ձայնագրությունների հղումները պետք է ուղարկել info@musicofarmenia.com էլ. հասցեին։ Նամակագրության վերնագրում պարզորեն պետք է նշվի մասնակցի անունը, ազգանունը և տարիքը։
2. Մեկ պարբերությամբ ներկայացրե՛ք Ձեզ, Ձեր երաժշտական ձգտումները և երաժշտական կրթությունը։
3. Ծննդյան վկայականի սկան կամ պարզ նկարներ։
Տեսանյութերը, պահանջված տեղեկատվությունը և այլ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը 2020 թվականի մարտի 31-ն է։ Վերջնաժամկետից հետո որևէ հայտ չի ընդունվի։
Ծրագրի արդյունքները կհայտարարվեն 2020 թվականի ապրիլի 7-ին «Կանանց երաժշտական միամսյակ»-ի փակման համերգի ժամանակ։