Մրցույթ - ներկայացրեք ձեր տեսահոլովակը Սայաթ-Նովա փառատոնի համար

Սայաթ Նովա փառատոն

Նախաբան
Music of Armenia-ն ներկայացնում է Սայաթ Նովա փառատոնը, որը նվիրված է Սայաթ Նովային և աշուղական երաժշտությանը։ Առաջին անգամ փառատոնը տեղի կունենա Երևանում 2016 թվականի հունիսին։ Փառատոնն ավելի հետաքրքիր դարձնելու և հանրությանը կազմակերպչական պրոցեսում ներգրավելու համար մենք որոշեցինք անցկացնել մրցույթ, որի նպատակն է բացահայտել Սայաթ Նովայի և այլ աշուղների երաժշտության լավագույն ժամանակակից աշխատանքները։ Մրցույթը հնարավորություն է տալիս (հայ) երաժիշտներին աշխարհի տարբեր անկյուններից վերակենդանացնել հայկական ավանդական երաժշտությունը ժամանակակից միջազգային տրենդերի համադրությամբ։

Սայաթ Նովա փառատոն
Սայաթ Նովա փառատոնի նպատակն է պահպանել և տարածել  յուրահատուկ գեղեցկություն ունեցող Սանաթ Նովայական և առհասարակ աշուղական երաժշտությունը։ Փառատոնն իր կայացման մի քանի օրերի ընթացքում կհամախմբի տարբեր մակարդակի և մասնագիտական փորձ ունեցող երաժիշտների՝ ներկայացնելու այս երաժշտական ուղղության լավագույն գանձերը։

Ինչ եք ստանում Դուք
1. Հաղթող երաժիշտը/խումբը կստանա 100 դոլարի չափով դրամական պարգև: 
2. Եթե հաղթող երաժիշտը/խումբը գտնվում է Երևանում, նա կունենա հնարավորություն ներկայացնելու իր աշխատանքը 2016 թվականի հունիսին կայանալիք Սայաթ Նովա փառատոնի ժամանակ: 

Մրցույթը բաց է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների համար ներկայացնելու իրենց աշխատանքներն ու աշուղական երաժշտության իրենց մեկնաբանությունները։ Սա լավ հնարավորություն է ներկայանալու թե՛ միջազգային հանրությանը օնլայն հարթակում, թե՛ Երևանյան ունկնդիրներին, ինչպես նաև ունենալ սեփական ներդրումը հայկական երաժշտական ժառանգության պահպանման գործում։

Մրցույթի պայմաններն են
Մրցույթի նպատակն է գտնել երգեր/տեսահոլովակներ, որոնք լավագույն տարբերակով են ներկայացնում ավանդական երաժշտությունը 21-րդ դարին համահունչ ոգով։
1. Աշխատանքը պետք է տեղադրել տեսահոլովակ տարբերակով։ Եթե դուք չունեք պատրաստի տեսահոլովակ, կարող եք տեղադրել «աուդիո» տեսահոլովակ տարբերակով։ Այսինքն տեղադրել երաժշտությունը Ձեր կամ Ձեր խմբի նկարով։
2. Չկա որևէ ժանրային և ոճային սահմանափակում։ Պարզապես աշխատեք տեղադրել ճաշակով աշխատանքներ։
3. Վստահ եղեք, որ աշխատանքն ամբողջությամբ Ձեր սեփական ստեղծագործությունն է և չի կարող առաջացնել հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ։ Կամ դուք ամբողջությամբ ձեռք եք բերել տվյալ աշխատանքի հեղինակային իրավունքը։
4. Ներբեռնեք Ձեր տեսահոլովակը YouTube, Vimeo կամ WeTransfer կայքերում և ուղարկեք հղումը info@sayatnovafestival.com էլեկտրոնային հասցեին։
5. Յուրաքանչյուր երաժիշտ/խումբ կարող է տեղադրել միայն մեկ տեսահոլովակ։
6. Ներքին ընտրության միջոցով մենք կընտրենք լավագույն տեսահոլովակները, որոնք հաջորդիվ կտեղադրվեն Սայաթ Նովա փառատոնի Ֆեյսբուքյան էջում։ Այնուհետև կիրականացվի հանրային քվեարկություն։
7. Առավելագույն հավանումներ (like) հավաքած տեսահոլովակը կդառնա հաղթող։

Տեսահոլովակը կարող եք ուղարկել մինչև 2016 թվականի մայիսի 15-ը։ Ուշ ուղարկված տեսահոլովակները չեն ընդունվի։
Հանրային քվեարկությունը կսկսվի մայիսի 16-ին, իսկ հաղթողը կհայտարարվի մայիսի 31-ին։