Մրցույթ։ Լոգոտիպի ստեղծում ‹‹Կանանց երաժշտական միամսյակ››-ի համար

‹‹Կանանց երաժշտական միամսյակ››

Music of Armenia-ն ուրախ է հայտարարել ‹‹Կանանց երաժշտական միամսյակ›› նախագծի մեկնարկի մասին, որը հայ երաժիշտ կանանց և նրանց երաշժտությանը նվիրված մեկամսյա տոնակատարություն է։ Միջոցառման մեկնարկը կտրվի սույն թվականի Մարտի 8-ին և կավարտվի Ապրիլի 7-ին։ Այս մեկ ամսվա ընթացքում Երևանում և Դիլիջանում կանցկացվեն 5 տարբեր միջոցառումներ։


‹‹Կանանց երաժշտական միամսյակ››
Տվյալ փառատոնը միտված է զարգացնելու և ամրապնդելու երաժիշտ հայ կանանց կողմից ստեղծված երաժշտական ժառանգությունը, ինչպես նաև օգնել նրանց իրենց մասնագիտական ուղու գլոբալ առաջընթացի համար։

Մրցույթին մասնակցելու պայմանները և պահանջները՝

1. Տվյալ մրցույթի նպատակն է ունենալ և հասարակությանը ներկայացնել ‹‹Կանանց երաժշտական միամսյակ›› փառատոնը լավագույնս ներկայացնող լոգո։ Մասնակիցները ազատ են իրենց երևակայության մեջ, սակայն գլխավոր նպատակը փառատոնի ոգին և առաքելությունը ներկայացնելն է։ Մրցույթին չեն կարող մասնակցել լոգոտիպեր, որոնց վրա առկա են Արարատ լեռան, եկեղեցիների, խաչերի կամ ցանկացած այլ ազգային խորհրդանիշների պատկերներ։ Փառատոնը նվիրված է հայ կանանց և նրանց երաժշտությանը, հետևաբար, լոգոն պետք է արտացոլի տվյալ գաղափարի հնարավորինս լայն կողմը։
2․ Լոգոն չպետք է պարունակի բառեր և տառեր, քանի որ այն նախատեսված է լինելու ոչ միայն հայաստանյան կամ հայախոս լսարանի համար։
3. Նախընտրելի է, որ լոգոտիպը լինի սև և սպիտակ։
4․ Լինի մասշտաբային, որակյալ և լավ դիտվի բոլոր չափսերում, քանի որ մենք այն օգտագործելու ենք տարբեր պլատֆորմերում և հարթակներում։
5․ Պահպանելով փառատոնի գաղափարը՝ լինի ժամանակակից և հիշվող։
6․ Մեկ անձը/ կազմակերպությունը կարող է ներկայացնել միայն մեկ լոգոտիպի նախագիծ։
7․ Հաղթողին կորոշի Music of Armenia կազմակերպությունը։
8․Համապատասխան լոգոտիպի բացակայության դեպքում հաղթողներ չեն լինի, հետևաբար դրամական պարգևը ևս ոչ ոքի չի տրվի։
9․ Մրցույթին կարող են մասնակցել միայն պրոֆեսիոնալ և աշխատանքային փորձ ունեցող գրաֆիկ դիզայներները։
10․ Մրցույթը կավարտվի 2018 թվականի Փետրվարի 14-ին։ Վերջնաժամկետից հետո ուղարկված հայտերը չեն ընդունվի։ Մրցույթի հաղթող լոգոտիպը կհայտարարվի սույն թվականի Փետրվարի 15-ին։

Ի՞նչ կստանաք դուք՝
Հաղթող գրաֆիկ դիզայները կստանա 100 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ լոգոն կտեղադրվի Music of Armenia կազմակերպության կայքում և սոցիալական ցանցերում գործող էջերում, կօգտագործվի միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ինֆորմացիոն տարբեր հարթակներում։

Աշխատանքները հարկավոր է ուղարկել info@musicofarmenia.com էլ․ հասցեին։

...
‹‹Կանանց երաժշտական միամսյակ››-ը իրականացվում է Վաչե և Թամար Մանուկյանների առատաձեռն ֆինանսական աջակցությամբ։