Մեկ համերգում՝ երկու պրեմիերա

Նոյեմբերի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հնչում էին կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: Համերգը նվիրված էր կոմպոզիտորի 65-ամյակին:

Երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ նաև ռուս հայտնի երաժիշտ Մաքսիմ Նովիկովը: Հոբելյարի հուզմունքը, ռուս երաժշտի սպասումները և հանդիսատեսի տպավորությունները՝ տեսանյութում: