Վարպետաց դաս DJ Անաիսի հետ

March 16, 2018 | 17:00
Դիլիջանի միջազգային դպրոց
DJ Anais

Music of Armenia-ն սիրով տեղեկացնում է «Կանանց երաժշտական միամսյակի» մասին, որն իրենից ներկայացնում է հայ կին-երաժիշտներին և նրանց արվեստին նվիրված մեկ ամիս տևողությամբ ամենամյա ծրագիր:

«Կանանց երաժշտական միամսյակը» մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով իրենց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերունդը: «Կանանց երաժշտական միամսյակը» այսուհետ կդառնա ավանդական միջոցառում և հնարավորություն կտա մեր սիրելիների և մտերիմների հետ տոնել այն։

Ծրագիր`
Միջոցառումը կսկսվի DJ Անաիսի հետ, ով կանցկացնի վարպետաց դաս, որի ընթացքում Դիլիջանի երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել դիջեական հմտություններ։ Երեկոն կավարտվի DJ Անաիսի ելույթով։

Մուտքն ազատ է։
Գրանցվել այստեղ

.....
«Կանանց երաժշտական միամսյակ»-ը իրականացվում է Վաչե և Թամար Մանուկյանների և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ։