Քանոն

Քանոն

Քանոն - աղելարային – կսմիթային նվագարան է, իրանը 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու - երրորդով լորենի կամ եղևնու փայտից է, մեկ- երրորդով թաղանթապատ, թաղանթը փուչիկից /եզան լավ մշակված այծի, ոչխարի կամ գառան կաշվից / ունի 24-26 եռակի լարեր հիմնականում աղիքից:

Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով /հարիչով/: Լարվածքը մաժոր դիատոնիկ շարքով, ռե տոնայնությամբ է, հիմնականում երեք օկտավ հնչյունածավալ ունի: Շարժական հատուկ բռնակների միջոցով ամեն լարախմբի համար 2 առանձին բռնակ կա:

Բանալիի օգնությամբ կես տոն բարձրացվում կամ իջեցվում է հենց նվագի ընթացքում, ձախ ձեռքով: Քանոնը նվագում են ծնկների վրա, ձախ ոտքը աջի վրա դրած, միաձայն, երկձայն և բազմաձայն հնչողությամբ, այն մենակատարային և անսամբլային նվագարան է: