Քամանչա

Քամանչա | © Music of Armenia

Քամանչա - /արաբ,ՙ Քեման, ջութակ բառից՚/ աղեղնա - լարային նվագարան 3-4 մետաղյա լարերով , գնդաձև /դդմանման/ կորպուսով, թաղանթային մեմբրանով, որ տարածված է Իրանում, հարևան երկրներում ինչպես նաև Հայաստանում: Լարերը ձգվում են ցլի փուչիկի թաղանթի վրայով:

Վզիկը և մատնադաշտը առանց նոտաների բաժանման է: Գնդաձև կորպուսի ներքևում, մոտ 20 սմ երկարությամբ ցից ՙոտք՚ է ամրացված, որ նվագելիս հենարան է ծառայում, այն հենում են ծնկից վերև գործիքը բռնելով ձախ ձեռքով, իսկ աղեղը` աջ: Լարերը լարված են փոքր օկտավայի սոլ,առաջին օկտավայի ռե , լյա, երկրորդ օկտավայի մի:

Անդրկովկասում ներկայումս տարածված է 4 լարանի Քամանչան, որ հայազգի վիրտուոզ քամանչահար Օգանեզաշվիլու կատարելագործած տարբերակն է, նա ավելացրել է 4-րդ լարը հետևյալ լարվածքով` փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի:

Շնորհիվ այդ փոփոխության, քամանչայի տեմբրը դարձել է գեղեցիկ ու փափուկ, ունի տեխնիկական բազմազան հնարավոր-ություններ, որի շնորհիվ թե մենակատարային, թե անսամբլային նվագարան է: