"Իմ Սոխակ" փառատոնի լոգոտիպի մրցույթ

«Իմ Սոխակ» փառատոն

Մյուզիք օֆ Արﬔնիան ուրախ է հայտարարել «Իմ Սոխակ» փառատոնի բացման մասին, որը նվիրված է հայ երգչախմբային մշակույթին: Փառատոնն անց է կացվելու Մշակույթի նախարարության հովանու ներքո Գյումրիում սույն թվականի մայիս ամսին: Սիրով ցանկանում ենք Ձեզ ներգրավել փառատոնի ստեղծագործական գործընթացի մեջ` հայտարարելով լավագույն լոգոտիպի մրցույթ:

Տոնելով այս յուրահատուկ արվեստի գեղեցկությունը՝ «Իմ Սոխակ» փառատոնի նպատակն է պահպանել հայ երգչախմբային մշակույթի ժառանգությունը: Մի քանի օրվա ընթացքում «Իմ Սոխակ» փառատոնն իր շուրջը կﬕավորի տարբեր երգչախմբերի՝ ի նվիրում այս բացառիկ արժեքավոր արվեստի:

Լավագույն լոգոտիպի հեղինակը կստանա`
1. Հաղթողը կստանա $100:
2. Եթե հաղթող լոգոտիպը ընտրվի որպես լավագույնը, այն կդառնա փառատոնի պաշտոնական լոգոտիպը:
3. Հաղթող դիզայները, նրա լոգոտիպը կներկայացվի Մյուզիք օֆ Արմենիայի պաշտոնական կայքում և սոցիալական էջերում:

Մրցույթի պայմանները
1. Փառատոնի անունը պիտի ներկայացվի պարզ և հեշտ կարդացվող տառերով:
2. Լոգոտիպը պիտի լինի ազդեցիկ առանց գույների, սև-սպիտակ տարբերակով:
3. Լոգոտիպը պիտի լինի պարզ տեսանելի` անկախ լոգոյի չափսերից:
4. Պիտի լինի բազմակողմանի, օգտագործելի տարբեր նպատակների համար և տարբեր հարթակների վրա:
5. Պարզ, ժամանակակից և հիշվող` լոգոները, որոնք կկրեն հայկական հայրենասիրական նմուշներ, ինչպես, օրինակ Հայաստանի դրոշը, Արարատ լեռը, չեն ընդունվի:
6. Մրցույթին չհամապատասխանող տարբերակները միանգամից կմերժվեն:
7. Ամեն անձ/կազմակերպություն կարող է ներկայացնել լոգոտիպի միայն մեկ տարբերակ:
8. Հաղթող տարբերակը կընտրվի Մյուզիք օֆ Արմենիայի թիմի կողմից, ինչը չի նշանակում, որ այն պարտադիր կլինի փառատոնի պաշտոնական լոգոտիպ:
9. Մրցույթը բաց է պրոֆեսսիոնալ և կիսա-պրոֆեսսիոնալ գրաֆիկ դիզայներների համար:

Հասկանալու համար, թե ի՞նչ լոգոտիպներ կընդունվեն, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել ստորև կցված լոգոտիպները:

Ինչպե՞ս ներկայացնել (ուղարկել) ձեր դիզայնը`
1. Տեղադրել լոգոտիպի տարբերակը ֆեյսբուքյան ձեր էջի պատին և նկարի վրա նշել «Իմ Սոխակ» փառատոնի պաշտոնական էջը (հղում):
2. Ներկայացնել ձեր դիզայնը փառատոնի ֆեյսբուքյան խմբում (հղում):
3. Ուղարկել այն մեր էլեկտրոնային հասցեին (հղում):

Հայտերն ընդունվում են մինչ մարտի 21-ը ժամը 24.00 հայաստանյան ժամանակով: Ուշացված հայտերը չեն ընդունվելու: Հաղթողը կհայտարարվի մարտի 25-ին:

Photos