Հոկտեմբերի 6-ին, 8-ին և 9-ին տեղի կունենա Երևանի դուդուկի փառատոնը

Երևանի դուդուկի փառատոն

Music of Armenia-ն ուրախությամբ հայտարարում է, որ հոկտեմբերի 6-ին, 8-ին և 9-ին տեղի կունենա Երևանի դուդուկի փառատոնը:

Տոնելով այս յուրահատուկ գործիքի գեղեցկությունը, Երևանի դուդուկի փառատոնը նպատակ ունի շարունակաբար զարգացնել դուդուկի կարևորությունը և ազդեցությունը հայկական մշակույթի վրա:

Փառատոնն աﬔնամյա է: Այն անց է կացվում արդեն երկրորդ տարին: Բացումը կանի «Շում» տրիոն Իսրայելից, որը փառատոնի հատուկ հյուրն է: «Շում»-ը տարիներ շարունակ Իսրայելի ունկնդիրներին ներկայացնում է դուդուկը և հայկական երաժշտությունը: Խումբն առաջին անգամ հնարավորություն կունենա իր արվեստը մատուցելու հայ լսարանին:
Հոկտեմբերի 8-ին ելույթ կունենա «Ծիրանի» համույթը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ «Դը Բրդս» խումբը:

Հաﬔրգները տեղի կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (հոկտեմբերի 6-ին, հոկտեմբերի 8-ին) և Մեգերյան Կարպետում (հոկտեմբրի 9-ին): Մանրամասնությունների համար այցելեք Երևանի դուդուկի փառատոնի պաշտոնական կայքը:

Շնորհակալություն մեր գործենկերներին և հովանավորներին
Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Իսրայելի Պետության Հյուպատոսություն
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Մեգերյան Կարպետ
Մետաքսի Ճանապարհ Հյուրանոց
Կեուշ

Photos