Ընթերցողի դատին հանձնվեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի «Կոմիտաս» գիրքը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճը մարտի 17-ին դարձյալ մարդաշատ էր` կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանի «կոմիտաս» գրքի շնորհանդեսն էր: Առաջին անագամ կոմիտասագետը ներկայացնում էր ոչ թե մասնագիտական, գիտական գիրք, այլ հանրամատչելի ստեղծագործություն, որտեղ, ինչպես Yerevan.Today-ին ասաց Արթուր Շահնազարյանը, բացի Կոմիտասի կյանքի վերաբերյալ ուշագրավ պատմություններ ներկայացնելուց, տեղ են գտել նաև հայ մշակույթի, ու առհասարակ` հայոց պատմության մանրամասներ:

Շնորհանդեսն ուղեկցվում էր Երևանի Պետական կամերային երգչախմբի կատարումներով: Մի կատարում էլ հյուրերին նվիրեց հենց գրքի հեղինակը: Արվետսագիտության թեկնածու, երաժշտագետ Մհեր Նավոյանն էլ, ով հյուրերի շարքում էր, նշեց, թե գիրքն այժմէական է, քանի որ ոչ երաժշտագետ մարդկանց ներկայացնում է մեր մեծանուն Կոմիտասին: