Ձոն Դուդուկին

Նոյեմբերի 11-ին Նարեկացի Արվեստի Միությունը թնդում էր հայկական դուդուկի հնչյունների ներքո: Աննախադեպ տոն էր, որովհետև նույն ժամին և նույն վայրում էին համախմբվել Հայաստանի դուդուկի բոլոր վարպետները, տեսակապով միացել էին նաև Հայաստանից դուրս գտնվող վարպետները: