Բացահայտելով կոմիտասյան երգը - Արթուր Շահնազարյան

Փետրվարի 12-ին կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն անցկացրեց դասախոսություն-հանդիպում երիտասարդների հետ:

Հանդիպմանը խոսվեց ժողովրդական երգի առանձահատկությունների, հայ բնիկ երգի յուրահատկությունների, Կոմիտասի մշակումների, բնություն-երաժշտություն կապի մասին: Դասախոսության ընթացքում Արթուր Շահնազարյանը նաև երգեց մի շարք երգեր ու երգերի պատառիկներ՝ առավել կենդանի դարձնելով կոմիտասյան երգի մատուցումը:

Հետաքրքիր և ուսանելի այս հանդիպումն ամբողջությամբ դիտեք սույն տեսանյութում: