Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է

Ռուբեն Մաթևոսյան

Ռուբեն Մաթևոսյան, հայ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (1978 թ.), պրոֆեսոր (1996 թ.)։ 1998 թ. արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։

1967 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-92 թթ-ին հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թ-ից՝ գեղարվեստի ղեկավար։ 1992-96 թթ. եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։ 1986 թ. դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990-ից՝ Երևանի կոնսերվատորիայում։ 

Ռուբեն Մաթևոսյանը 1999 թ. Հայ երգարվեստի միության նախագահն է։ Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիր է (1961, Երևան)։ Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում կան հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ։ Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն։