Այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է

Օֆելյա Համբարձումյան

Օֆելյա Համբարձումյան, հայ երգչուհի։ ՀՀ ժողովրդական արտիստուհի (1959)։ Ձայնամշակման դասընթացն անցել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։

1944-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։ Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։

Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական երգեր։ Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։