Այսօր Մարտին Ուլիխանյանի ծննդյան օրն է

Մարտին Ուլիխանյան

Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կլառնետի դասարանը, ապա` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային և կոմպոզիցիայի բաժինները: 2007թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան` որպես կոմպոզիտոր:

1997թ. հիմնադրել է «Ուլիխանյան» կվինտետը և եղել խմբի գեղարվեստական ղեկավարը, գործիքավորողը և կոմպոզիտորը: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. եղբոր` դաշնակահար Վարդան Ուլիխանյանի հետ, հիմնադրել է «Ուլիխանյան» մշակութային ակումբը, որտեղ կազմակերպել է էքսպերիմենտալ երաժշտության առաջին փառատոնը Հայաստանում:

Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի` «Լավագույն կլառնետահար», Ա.Խաչատրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 3-րդ մրցանակ, «Նարեկացի» միության մրցանակ, երգչախմբային ստեղծագործությունների մրցույթի դափնեկիր, սաքսոֆոնային ստեղծագործությունների մրցույթի 1-ին մրցանակ, Համաշխարհային հայկական կոնգրեսի մրցանակ և այլն:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՊ մենակատարների անսամբլի մենակատար է: Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է: