Այսօր Գևորգ Արմենյանի ծննդյան օրն է

Գևորգ Արմենյան

Գևորգ Արմենյան, հայ կոմպոզիտոր և երաժիշտ-մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստիվաստ․ գործիչ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1943-ից։

1953-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1958-ին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1958-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 

Գրել է «Խաչատուր Աբովյան» (1958, լիբրետտո՝ Գ․ Արմենյանի և Ա․ Պողոսյանի, բեմադրվել է՝ 1960) և «Խորտակում» (լիբրետտո՝ Գ․ Արմենյանի և Ռ․ Դավոյանի, բեմադրվել է՝ 1968, երկուսն էլ՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում) օպերաները, «Ասք Հայաստանի մասին» կանտատը (խոսք՝ Ա․ Պողոսյանի, 1950), կոնցերտ ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1954), ռոմանսներ, երգեր, խմբերգեր, կինոնկարների երաժշտություն («Հայֆիլմ»-ի «Երաժշտախմբի տղաները», «Տերտերին ուխտը»)։