Այսօր Բելլա Դարբինյանի ծննդյան օրն է

Բելլա Դարբինյան

Բելլա Դարբինյանը ավարտել է Ռ. Մելիքյանի անվան եաժշտական ուսումնարան: 1959թ. երաժշտական կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1962թ. ուսումը շարունակել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից ստուդիայում:

Հանդես է եկել Կարմենի, Ազուչենայի, Ամներիսի և շատ ուրիշ օպերային դերերով: Սակայն հետագայում նախընտրել է էստրադային երգչուհու ուղին: 1966թ. ընդունվել է Հայաստանի ռադիոպետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ` որպես մեներգչուհի, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի: Նույն թվականին էստրադային երգերի մրցույթում շահել է ոսկե մեդալ և արժանացել ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Կատարել է նաև ժողովրդական երգեր, գուսանական ռոմանսներ և արժանացել բարձր գնահատականի հայ երգարվեստի մեծերի կողմից: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2003թ. վերջին համերգներով եղել է ԱՄՆ-ում, որտեղ հետագայում թողարկվել է 2 ձայնասկավառակ: Մահացել է Երևանում: