Այսօր Արսեն Պետրոսյանի ծննդյան օրն է

Արսեն Պետրոսյան

Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994թ. դեկտեմբերի 31-ին, Ջավախքում (Վրաստան): Սովորել է Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի, Դուդուկի դասարանում, Գրիգոր Խաչատրյանի ղեկավարությամբ։

Մասնակցել է տարբեր մրցույթ փառատոնների։ "Վերածնունդ" միջազգային մրցույթի առաջին կարգի դափնեկիր է։ Շանթ հեռուստատեսության կազմակերպած "Դուդուկի նոր ընտրյալներ" հեռուստա նախագծի տասնյակի անդամ է։

Համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի դաշնությունում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում եւ Իսպանիայում։ Այժմ սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում պրոֆեսոր, Գեւորգ Դաբաղյանի դուդուկի դասարանում, եւ աշխատում է Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթում որպես մենակատար։