Այսօր Արիկ Գրիգորյանի ծննդյան օրն է

Արիկ Գրիգորյան

Արիկ Գրիգորյան, հայ ռոք-երաժիշտ, Բամբիռ ֆոլկ-ռոք խմբի ֆլեյտահար, կիթառահար և բեք վոկալիստ։ Արիկ Գրիգորյանը ծնվել է Գյումրիում։

1991 թվականիցից սովորել է երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարանում, որի ժամանակ դարձել է մի քանի հանրապետական մրցույթների մրցանակակիր։ 1998 թվականից Բամբիռ ռոք խմբի երկրորդ սերնդի անդամ է։

2001-2005թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ստանալով երաժշտության դասատուի և երգչախմբի ղեկավարի մասնագիտությունները։

2005-2007թթ դասավանդել է Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցում` որպես ֆլեյտայի դասատու և երգչախմբի ղեկավար։