Արմեն Բլբուլյան. “Կիթառը իմ և հոբբին է, և կյանքը, և կոչումը…”

Արմեն Բլբուլյան

Կիթառ պատրաստող միակ վարպետը Հայաստանում առանց նրանց իր կյանքը չի պատկերացնում: Իրենց դիզայնով, ձայնով տարբերվող ավելի քան հարյուր գործիք բացառապես ձեռքի աշխատանք է հանդիսանում: Երկար տարիների ընթացքում նրա աշխատանքները զարդարում են ԱՄՆ-ում անցկացվոց երաժշտական գործիքների միջազգային «NAMM» հեղինակավոր ցուցահանդեսը: Ունի համաշխարհային մասշտաբի երկու բաս-կիթառների հեղինակային իրավունք:

Մասնագիտությամբ ֆրանսերեն լեզվի ուսուցիչ Արմեն Բլբուլյանը կիթառների պատրաստմամբ սկսել է զբաղվել տակավին մանկուց, վեց տարեկանից: Մանկական սովորական մտքերը` թղթերի վրա, “կենդանացան” և շուտով զարմացրին այս արվեստի պրոֆեսիոնալներին: “Կիթառը իմ և հոբբին է, և կյանքը, և կոչումը: Ես օգտագործում եմ լավագուն փայտանյութը` կարմրավուն-շագանակագույն մախահոն, վենգե, էկզոտիկ փայտատեսակներ – զեբրանո, կոկոբոլո և այլն: Իմ կիթառներն ունեն յուրահատուկ դիզայն, ինքնատիպ ձայն: Այն, որ նրանք աչքի են ընկնում` դա փաստ է”,- ասում է վարպետը:

Կոնկրետ որքան ժամանակ է գնում մի գործիքի պատրաստման վրա – դժվար է ասել: Երբեմն տարի, երբեմն ստիպված ես հինգ տարի տքնել, գուցե և ավելի: Ամեն ինչ կախված է կիթառից: Հիմա ձմեռ է, ցուրտ, այդ պատճառով հերթական կիթառը կձայնի, կերգի և կփայլատակի գարնանը միայն, բայց սեղանին արդեն փռված են էսքիզներ, մատիտներ, չափակարկին, քանոն: Մի կողմ է դրված դեռևս ոչնչով աչքի չընկնող փայտի մի կտոր: Աշխատաքների հեշտացման համար Արմենը երբեք համակարգիչից չի օգտվում: Նոր տեխնոլոգիաները նրան Մի անգամ չէ, որ մտածել է սերունդներին փոխանցել իր վարպետությունը: Չէ որ երկրին պետք են հմուտ վարպետներ: Բայց սա արդեն այլ թեմա է:ամենևին չեն զարմացնում: “Ամեն ինչ հոգով պետք է արվի: Կիթառներին պետք է ձեռքերով հպվել, նրանցում կյանք մտցնել, մատների ծայրերով զգալ նրանց կորությունները”, - բացատրում է Վարպետը:

Արմենը նաև նկարում է, չնայած վերջին նկարն արված է 1981 թվականին: Դա ինքնանկար է, որ մինչև այժմ հանդիսավուրությամբ կախված է հյուրասենյակի պատից: Սիրում է նկարել և նրա վեցամյա թոռնուհին: Գուցե մի օր նա ևս կիթառ կնկարի, իսկ հետո, եթե չստացվի, կնվագի պապիկի կիթառը: Պատից կախված չորանում է մաթեմատիկայի խիստ կանոններով կորացված կողափայտը: Կրակին, մեծ չանի մեջ քլթքլթում է թունադեղին գույնի լաքը: Այստեղ – այնտեղ ցրված են տարբեր հաստության նվագալարեր: Վարպետը խոր մտորումների մեջ թաղված շոյում է արդեն վերջնական մշակված դեկան: Սենյակը գաղտնիքներով լի է: Հրաշք է ծնվում – կիթառը հազարաձայն: 

Հեղինակ Էմինե Ռուխկյան
Աղբյուր Taghinfo.am